ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Պատրոն Դավոյին նոր մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
09:24, 10.08.2022 | mamul.am
2367 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաև մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին:

Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առևտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը և քրոջորդին կալանքի տակ էին մինչև ՊՆ գեներալին կալանավորելը:

Այսօր նրանք ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ:

Դեռևս երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր