ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+5 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+8 °C
«Բաքուն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից»․ Սուրենյանց
11:00, 10.08.2022 | mamul.am
2249 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բայրամովի մեսսիջը

«Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»։

Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար

Ըստ ամենայնի՝ Բաքուն հույսը կտրել է, թե սուվերեն միջանցք կարող է ստանալ Հայաստանի տարածքի հաշվին ու անցել է այլընտրանքային կոմունիկացիաների:

Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը սկզբունքային է ու դա ողջունելի է:

Այս պատմության մեջ ռիսկայինն այն է, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից ու վերածվի սովորական ճանապարհի, որի անխափանությունը կդառնա Բաքվի քմահաճույքի պատանդը:

Վտանգավոր նման զարգացումը կանխելը, ինչքան էլ դժվար է խոստովանել, վեր է Երևանի ուժերից: Ամեն ինչ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքից և ուկրաինական պատերազմի ընթացքից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր