ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Զիջումները կարող են տալ բացառապես կարճաժամկետ ազդեցություն, շունչ քաշելու հնարավորություն»․ Արման Բաբաջանյան
16:36, 10.08.2022 | mamul.am
2083 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Իշխանությունը պարտավորություն ունի ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հարատևությունը։ Դրան հասնելու ճանապարհին որևէ դժվարության առաջ չպետք է կանգնել։ Արցախում և հայ-ադրբեջանական շփման գոտում յուրաքանչյուր նոր սրացում մահափորձ է Հայաստանի Հանրապետության դեմ։
Խաղաղությունը մեզ պետք է մեր երկրի ինքնիշխանթյունը պահպանելու համար։
Խաղաղություն կլինի, եթե Հայաստանը կարողանա ուժային հավասարակշռության խնդիրը լուծել, կա՛մ եթե չի կարողանում անհրաժեշտ ժամանակահատվածում դա անել, պետք է զիջումների գնա։
Ընդ որում՝ այդ զիջումների գինն էլ կախված է նրանից, թե որքան ենք մոտ գտնվում ուժային բալանսի վերականգմանը։
Զիջումների չգնալը հղի է ծայրաստիճան վտանգներով։ Մյուս կողմից զիջումները կարող են տալ բացառապես կարճաժամկետ ազդեցություն, շունչ քաշելու հնարավորություն։ Միջնաժամկետ և առավել ևս երկարաժամկետ խաղաղությունը առաջին հերթին կապված է ինքնապաշտպանական կարողությունների վերականգնման հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր