ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+30 °C
«Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող». Նաիրա Զոհրաբյան
16:30, 10.08.2022 | mamul.am
2869 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորն Արցախից։

Փնտրեցի՝ Շուշի, Հադրութ, Աղավնո, Բերձոր, այլևս մեր պատմական հայրենիքի տեղանուններով սառնարանի ճտիկ դեռ չկար։ Բայց, եթե պահանջարկ լինի, խոստացան մեկ օրում կազմակերպել։ Ես երկար եմ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր եղավ 1915-ի ցեղասպանությունը։ Հիմա, պետականության կորստի մուտքին կանգնած, հասկանում եմ։

Ասեմ, որ ի տարբերություն Նիկոլի, ով Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր, ձրի նվիրում է թուրքին, Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր