ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է 33-ամյա տղամարդու կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համագյուղացիների միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քրեական գործ: |