Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1918-ի նոյեմբերին Անդրանիկն սկսեց իր ռազմերթը Շուշի։ Զաբուղի ձորում բնավորված թշնամու ուժերը մերոնց հուժկու հարվածներից ցաքուցրիվ եղան։ 1920-ի ապրիլին Դրոյի ու Նժդեհի ուժերն իջան Զաբուղ և վերացրին մայր հայրենիքի ու Արցախի միջև խրված սեպը։ Վերջին անգամ հայկական ուժերը Զաբուղի թրքական ավազակաորջը գրավել են 1992թ. մայիսի 18-ին։ |