Օգոստոսի 11-ի գիշերը ռուսական զորքերի հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանում 20 բնակելի տուն է վնասվել: Այս մասին Telegram-ալիքում հայտնել է մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը։ Գնդակոծության հետևանքով վնասվել են նաև տեղի մանկապարտեզը, պոլիկլինիկան: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, 13 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավոր է: |