ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կալանավայր այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած վիճակում»․ Մարինե Մանուկյան
15:24, 11.08.2022 | mamul.am
3911 | 1

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ․ «Հրաժարվե՛ք ձեր բաժին սպանությունից
Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին, ով ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման, գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է: Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:
Ինչո՞ւ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:
Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին` պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր