ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Օգոստոսի 12-ի լույս 13–ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի
18:54, 11.08.2022 | mamul.am
9570 | 0

Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը Հայաստանում աստղաթափ կլինի։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը։
«Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։

Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։

Ասուպային հոսքը այս տարի սկսվել է հուլիսի 17-ից և առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաև դրան նախորդող եւ հաջորդող գիշերներ։

Ցավոք այս տարի պիկի գիշերը համնկնում է Լիալուսնի փուլի հետ, որի պայծառ լույսը խանգարում է գիշերային պարզ երկնքի տեսանելիությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր