ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Աղվան Հովսեփյանը վերջինն է մտել Խաչատրյանի աշխատասենյակ, իսկ դուրս գալիս գրառում չի կատարել». Արման Բաբաջանյան
16:48, 12.08.2022 | mamul.am
4639 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նվաստիս 3,5-ամյա ազատազրկման դատապարտած դատավոր, նույն ինքը Մնացական Մարտիրոսյանի կողմից Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերջին փոփոխությունը որոշ մտածումների տեղիք տվեց։
Երբ 1998թ․ օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, ով աշխատում էր դատախազությունում, բոլոր բացահայտումներն արեց և դարձավ գլխավոր դատախազ:
Հենց ինքն էր վերջինը մտել Խաչատրյանի աշխատասենյակ, իսկ դուրս գալու վերաբերյալ գրանցամատյանում ոչ մի գրառում չէր արվել։
Այն ժամանակ նշվեց, որ սպանությունը կատարել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել: Հանրությունը համաձայն էր, որ սպանության հեղինակը դատախազության աշխատակից է, բայց համաձայն չէր, որ ազգանունը Կարապետյան է:
Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազի պաշտոնում գտնվելու ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, ԱԺ երկու փոխնախագահներ, ներքին զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, պատգամավորներ: Այս ցանկը կարելի է շարունակել:
2008-ի համազգային շարժումը հոգեխանգարմունք որակած Աղվան Հովսեփյանը անպայման կանգնելու է արդարադատության առաջ։ Մարտի մեկի սպանութունները բացահայտվելու են: Թող որևէ մեկը չկասկածի։
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, չի մոռացվելու։ Բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր թակելու է իրենց դուռը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր