ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+29 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սեյրան Օհանյանը՝ Սեյրան Սարոյանի մասին
19:18, 13.08.2022 | mamul.am
5454 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։

Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել` ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։

Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին»։

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր