ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.49, EUR 402.22, RUB 6.90, GBP 461.33
+25 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Եթե ուզում եք օգնել տուժածներին, բայց առաջին օգնություն ցուցաբերել չգիտեք, մի՛ գնացեք». Լիկա Թումանյան
17:54, 14.08.2022 | mamul.am
2456 | 0

Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրանք բոլորին. եթե ուզում եք օգնել տուժածներին, բայց առաջին օգնություն ցուցաբերել չգիտեք, մի գնացեք։
Եթե չգիտեք, որ փլատակներից ոտք-ձեռքից բռնած մարդուն չի կարելի քառշ տալով հանել՝ մի գնացեք
Եթե ծխակալած վայրում աշխատելու փորձ ու անվտանգության նորմ չգիտեք՝ մի գնացեք (օդը մոտակայքում կարող է թունավորման պատճառ դառնալ)
Մի ստեղծեք ավելորդ աղմուկ՝ փլատակներից ձայներ կարող են գալ, որ չեն լսվի ( աշխատող տեխնիկան նույնպես աղմուկ է)
Սա գրում եմ, քանի որ շատերը զանգել են 911 և ստացել պատասխան, որ կամավոր աջակցության կարիք կա»։

Աղբյուրը` Լիկա Թումանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր