ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.06, EUR 398.31, RUB 7.14, GBP 443.13
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+30 °C
«Դժվա՞ր է էդ անտեր մնացած մետրոյի թունելների մուտքերը զմռսել, որ ռուս աղջիկը չմտնի` վիդեո դնի». Արտեմ Պողոսյան
00:30, 17.08.2022 | mamul.am
19047 | 1

Օգտատեր Արտեմ Պողոսյանը գրել է. «Լավ, դժվա՞ր ա էդ անտեր մնացած մետրոյի թունելների մուտքերը զմռսել, որ ռուս աղջիկը չմտնի Ինստայում էլ վիդյո դնի, թե տեսեք, տեսեք, ստեղից կարելի ա մտնել և հասնել գործող թունելին։
Թե՞ մետրոն էլ ռազմավարական օբյեկտ չի։
Կամ շա՞տ թանկ բան ա կայարանների մուտքերի մոտ ժամանակակից սկանավորման համակարգ տեղադրելը։
Չե, ցանկության հարց ա։
Ուղղակի սենց թափթփված կառավարական համակարգի գործելաոճը դարձավ, զրո պատասխանատվություն սեփական ժողովրդի նկատմամբ։
Նույնը պատերազմի օրերին։
Կարճաժամկետ, պահի ազդեցությամբ որոշումներ կայացնել և հետևանքները բարդել աջ ու ձախ։
50 անգամ մետրոն փակելով հարցը չեք լուծելու։
Լքված չօգտագործվող ելք ու մուտքերը փակեք ու կայարանների հոսքերի հսկողությունն ուժեղացրեք։
Լավ սենց կիսատ-պռատ գլխեռադ անելով ամեն ինչ չի լինի»։

Աղբյուրը` Արտեմ Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր