ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.06, EUR 398.31, RUB 7.14, GBP 443.13
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+30 °C
Սերբիայի նախագահը ցավակցել է Վահագն Խաչատուրյանին
00:00, 17.08.2022 | mamul.am
1498 | 0

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի և պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հեռագրում ասվում է.

«Երևանում գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել Ձեզ և զոհվածների ընտանիքներին:

Խնդրում եմ անկեղծ ցավակցությունները փոխանցել նրանց, ովքեր դեռ փնտրում են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ և ամբողջական ապաքինում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր