ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ես Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին ներկա չէի»․ Տիգրան Ավինյան
12:42, 17.08.2022 | mamul.am
4243 | 0

«Տեղի ունեցած ողբերգությունը, կարծում եմ, շատ սթափեցնող և ցավալի է բան էր։ Ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, ծնունդներին, կնունքներին և հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»,- այսօր՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Դեռևս 2021 թվականին մի նախագիծ էր քննարկվել և ընդունվել Կառավարության կողմից, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ՝ թույլ տալուվ օգտագործել միայն պետական և համայնքային տոներին»,- նշեց նա։

«Մենք պիտի գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ շրջակա տասը կմ-ում ապրող բնակիչները մասնակցեն․ այնտեղ կան ծերեր, մանկահասակ երեխաներ, և այդ պայթյունները, որոնք տեղի են ունենում թեկուզ մինչև ժամը 11-ը, խախտում են շրջակայում ապրող մարդկանց անդորրը»,- նկատեց նա։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, երբ որ 12-ից հետո հրավառություն եղավ, էդ ժամանակ կարելի՞ էր

«Ես Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին ներկա չէի»,- պատասխանեց Ավինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր