ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չպետք է զգոնությունը կորցնել»․ Սասուն Քոսյան
17:24, 17.08.2022 | mamul.am
3295 | 0

Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրեթե ամեն օր կեղծ ահազանգեր են ստացվում, թե իբր մետրոյում և այլ հասարակական վայրերում ռումբ է տեղադրված: Որքան էլ որ դրանք կեղծ են, միևնույն է չպետք է զգոնությունը կորցնել: Հիմա Հայաստանի դեմ մեծ ճնշումներ են գործադրվում տարբեր կողմերից: Նման կեղծ ահազանգերով փորձում են տպավորություն ստեղծել, որ իշխանությունը թույլ է, չի կարողանում անվտանգություն ապահովել, և բնակչության մեջ փորձում են վախի ու անվստահության մթնոլորտ տարածել: Մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմի կարգավիճակում, որի նպատակն է թուլացնել պետությունը և զիջումներ կորզել: Միանշանակ պետք է դիմակայենք և չտրվենք վախի:

Հնարավոր է, որ դրանով նաև նախապատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Դրա համար էլ որքանով էլ որ այդ ինֆորմացիաները կեղծ են դուրս գալիս, միևնույն է չպետք է զգոնությունը կորցնել: Պատմության մեջ եղել են նման նախադեպեր, երբ սկզբում կեղծ ինֆորմացիաների միջոցով թուլացնում են հակառակորդի զգնունությունը, հետո նոր իրականացնում հարձակում: Այդպիսի մի օրինակ է 1973 թ. Յոմ Կիպուրի պատերազմը: Երկար ժամանակ Եգիպտոսը պատրաստվում էր հարձակվել Իսրայելի վրա, բայց հաջողության հավանականությունը փոքր էր, քանի դեռ Իսրայելը զգոն էր և սպասում էր այդ հարձակմանը: Եգիպտոսը դիմեց հնարքի, ու մի քանի անգամ լրտեսական կանալներով կեղծ հարձակման օր նշանակեց ու փոխանցեց Իսրայելին: Ամեն անգամ դա ուղեկցվում էր զորքերի տեղաշարժով և թվում էր իրական, բայց հետո պարզվում էր, որ կեղծ է, երբ հարձակում տեղի չէր ունենում: Եվ հերթական ահազանգը եկավ հենց Յոմ Կիպուրի օրը: Այս անգամ Իսրայելը այն անտեսեց: Հենց դրան էլ սպասում էր Եգիտպոսը, և իրականացրեց հարձակումը Սիրիայի հետ միասին, մեծ կորուստներ պատճառելով Իսրայելին, որի շնորհիվ էլ ի վերջո ետ ստացավ Իսրայելի կողմից գրավված Սինայի թերակղզին:
Այնպես որ, երբեք չպետք է թուղացնել զգոնությունը: Իհարկե, ԱԱԾ-ն պետք է մեծ ջանքեր կիրառի և գտնի այդ կեղծ ահազանգերի աղբյուրը»:

Աղբյուրը` Սասուն Քոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր