ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Տեղի ունեցած ողբերգությունը ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բնակիչների համար»․ Վահագն Խաչատուրյան
10:42, 18.08.2022 | mamul.am
4073 | 1

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական ուղերձը
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաև իմ և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր