ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
«Աղդամի շրջանում տարհանում չէր իրականացվել. ադրբեջանցիները ծեծել էին բնակիչներին». Հայկ Խանումյան
15:36, 27.08.2022 | mamul.am
5908 | 0

«Այս պահին Աղավնոյում, Բերձորում, Ներքին Սուսում քաղաքացիական բնակչություն չկա»,- այս մասին «Օր հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: «ԱԽ նիստում քննարկվել էր իրավիճակը, ըստ որի՝ այս երեք բնակավայրերի գլխին իրական վտանգ կա միջանցքի տեղափոխման հետ կապված. նման պայմաններում իրականացվում է բնակչության տարհանում, ուրիշ կարծիք չի կարող լինել»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Աղդամի շրջանի որոշ բնակավայրերում չէր իրականացվել տարհանում, որի պատճառով ադրբեջանցիները ծեծել և ստորացրել են բնակիչներին. «Մինչև էսօր պետական որևէ կառույց պատասխանատվություն չի կրել՝ այդ մարդկանց տարհանումը չկազմակերպելու համար»,- նշել է պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր