ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բելառուսը չի միանա Ռուսաստանին. Լուկաշենկո
20:30, 01.09.2022 | mamul.am
5527 | 1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ իր օրոք հանրապետությունը չի կորցնի իր անկախությունը և չի միացվի այլ պետության։ Այս մասին հայտնում է BelTA-ն։

«Իմ օրոք՝ ոչ, ձեր օրոք՝ չգիտեմ: Միացում չի լինելու: Ինչպե՞ս կարող ես դավաճանել մի բանի, որը տասնամյակներ շարունակ սեփական ձեռքերով ես սոսնձել։ Գործող նախագահի օրոք դա անհնար է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ իշխանությունները նման մտադրություն չունեն։ «Նախագահ Պուտինն ինձ երբեք չի ասել՝ լսի, արի միացի Ռուսաստանին: Երբեք»,- Լուկաշենկոյին մեջբերում է Interfax-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր