ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Իռլանդիան 405 մլն եվրոյով տուգանել է Instagram-ին. վերջինը կբողոքարկի
19:00, 06.09.2022 | mamul.am
5275 | 0

Իռլանդիայի իշխանությունները որոշել են ռեկորդային՝ 405 մլն եվրո տուգանք սահմանել Instagram-ի համար, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ տուգանքի պատճառը տվյալների պաշտպանության մասին ԵՄ օրենքի (GDPR) խախտումն է անչափահասների անձնական տվյալների մշակման ընթացքում, որը ցույց է տվել դեռ 2020-ին սկսված հետաքննությունը։ Սոցցանցը թույլ է տվել 13-17 տարեկան դեռահասներին բիզնես-օգտահաշիվներ ստեղծել, ինչի հետևանքով նրանց կոնտակտային տվյալները հանրային են դարձել։

Meta-ն, որին պատկանում է Instagram-ը, Reuters-ին հայտնել է, որ ավելի քան մեկ տարի առաջ թարմացրել է սոցցանցի ֆունկցիոնալությունը՝ GDPR-ի պահանջներին համապատասխանելու համար: Ընկերությունը մտադիր է բողոքարկել Իռլանդիայի իշխանությունների որոշումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր