ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Մենք արդեն ունենք ակադեմիական քաղաք». Սերոբ Խաչատրյան
13:48, 07.09.2022 | mamul.am
6890 | 0

«Երիտասարդական մետրոյի հարակից հատվածներում մենք արդեն ունենք ակադեմիական քաղաք, որտեղ համախմբված են բուհերը, ԳԱԱ-ն, հանրային գրադարանը, և ինձ թվում է՝ սա ժամանակին պլանավորվել է: Այո, որոշակի խցանումներ են, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է, բայց անձամբ ինձ դուր է գալիս Երևանի ուսանողական հատվածը: Երբ բուհերը դնում ես քաղաքի կենտրոնում՝ մետրոների շուրջ, ըստ էության հասանելիություն ես ապահովում, որովհետև Հայաստանը դեռևս այն երկիրը չէ, որ դասախոսները և ուսանողները օրական 20-30 կմ երթևեկեն՝ աշխատատեղ հասնելու համար: Հիմա, երբ բուհերը տանում ենք Աշտարակ՝ ստեղծելու ենք բազմաթիվ անհարմարություններ, ֆինանսական լրացուցիչ ծախսեր: Հանրակացարանային մեծ ֆոնդ է պետք ստեղծել, գուցե դասախոսներին է պետք բնակարաններով ապահովել, որովհետև կան մարդիկ, որոնք 20-25 ժամ դասավանդում են և անընդհատ պետք է լինեն Աշտարակում: Նույնը՝ վարչական աշխատողների դեպքում»,- «Մեդիա կենտրոն»-ում անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու՝ կառավարության որոշմանը, կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր