ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Քարայրային Անիի գաղտնիքները
22:30, 07.09.2022 | mamul.am
4969 | 0

Բոլորը, դեռ դպրոցական դասագրքերից, լավ գիտեն Անի մայրաքաղաքի հռչակի, բազմաթիվ ճարտարապետական գոհարների, առևտրական ու մշակութային խոշոր կապերի մասին: Սակայն քչերը գիտեն, որ մի քանի կողմից խոր ձորակներով շրջապատված Անին ունեցել է նաև քարայրային բնակատեղիներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից՝ որպես ապրելավայր։ Այդ քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, պահեստներ, խանութներ, տապանատներ, երկար ձգվող թունելներ: Անիի քարայրների ուսումնասիրությունն սկսվել է դեռ 20-րդ դարի սկզբներին, սակայն այսօր էլ շատ քիչ բան է հայտնի այդ համալիրների մասին, քանի որ անուշադրության են մատնված, սակայն դեռ 20-րդ դարի սկզբին այստեղ մի շարք ուշագրավ բացահայտումներ են կատարվել: Օրինակ, այս քարայրներից մեկում հայտնբերվել է Զաքարյանների օրոք Անիի մեծահարուստ իշխաններից մեկի՝ Տիգրան Հոնենցի տոհմական տապանատունը և եկեղեցին, վերջինս հատկապես ուշագրավ է իր որմնանկարներով: Թեև ժամանակի ընթացքում տապանատան գերեզմանները կողոպտվել են, սակայն, բարեբախտաբար, պահպանվել էր մի փոքրիկ աղջկա գերեզման, որը պեղվել է 1907թ-ին և այնտեղից գտնվել է աղջնակի մետաքսե, ոսկեթելով ասեղնագործված գեղեցիկ զգեստ, նուրբ շղարշով գլխաշոր՝ առյուծի և կորյունի ասեղնագործ պատկերով և թռչնապատկերներով զարդարուն բարձ: Ի դեպ, այս զգեստը ցուցադրվում է Հայաստանի Պատմության Թանգարանում:
Անիի քարայրների մեջ ուշագրավ են հատկապես աղավնատները։

Անիի քարայրների աղավնատները
Նման աղավնատներ հայտնաբերվել են ինչպես Անիի քարայրային բնակավայրում, այնպես էլ մի շարք այլ հարևան երկրներում, օրինակ, Վրաստանում, Պարսկաստանում և այլն։ Հայտնի է, որ դեռ հին ժամանակներից, մարդիկ աղավնիներ են բուծել տարբեր նպատակներով (փոստային, մսացու և այլն): Հետաքրքիր է, որ անգամ հողագործության համար էին օգատգործվում աղավնիները, նրանց ծերտը կիրառվում էր՝ որպես պարարտանյութ:
Անիի քարայրների աղավնատները

Տեսագրության մեջ Անիի Ծաղկոցաձորի աղավնատներից մեկն է՝ դժվարամատչելի ու բարձր քարայրում փորված:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր