ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 606 ռուս քաղաքական գործիչների նկատմամբ
09:42, 08.09.2022 | mamul.am
5469 | 0

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական քաղաքական էլիտայի 606 ներկայացուցչի նկատմամբ՝ Անվտանգության խորհրդի 28 անդամի, Դաշնային խորհրդի 154 անդամի և Պետդումայի 424 պատգամավորի, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին` Telegram-ի իր ուղերձում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այդ անձանց նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք իրավական, դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներ։

«Նրանք բոլորը պատասխանատու այս պատերազմի, մեր ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչութան համար։ Նրանցից ոչ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Զելենսկին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր