Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում Բլինքենը Զելենսկիին տեղեկացրել է անվտանգությանն ուղղված՝ ԱՄՆ-ի վերջին տրանշի մասին, հայտնում է CNN-ը։ «Նախագահ Բայդենը բացահայտ հայտարարել է, որ մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Ես ևս մեկ անգամ այդ մասին հայտարարել եմ նախագահ Զելենսկիին և նրա թիմին Կիևում, որը և կմնա ինքնիշխան և անկախ Ուկրաինայի մայրաքաղաքը»,- ասել է Բլինքենը։ |