ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նորվեգիան Ուկրաինային է հանձնել Hellfire հակատանկային հրթիռներ
22:36, 08.09.2022 | mamul.am
6058 | 0

Նորվեգիան Ուկրաինային է փոխանցել մոտ 160 Hellfire հրթիռներ, արձակման հարթակներ, ուղղորդող ստորաբաժանումներ և գիշերային տեսողության սարքեր, որոնք ծառայում էին Նորվեգիայի բանակին, հայտարարել է պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Սա այն զենքն է, որը խնդրել է Ուկրաինան, և այն օգտակար կլինի ռուսական օկուպացիոն ուժերի դեմ պայքարում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հրթիռը հեշտ է կառավարվում, այն կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների դեմ։

Hellfire-ը տարբեր մոդիֆիկացիաներով ամերիկյան կառավարվող հակատանկային և զենիթային հրթիռ է, որն արձակվում է փակ դիրքից՝ առանց թիրախի հետ անմիջական տեսողական շփման։ Օգտագործվում է ուժեղ պաշտպանություն ունեցող օբյեկտների՝ ուղղաթիռների, ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, վերգետնյա տրանսպորտային միջոցների դեմ։ Խոցելիության հեռահարությունը հասնում է 8 կիլոմետրի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր