Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Մինչ այդ, նրա մարմինը կլինի Վեսթմինսթերյան դահլիճում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հրաժեշտ տալ թագուհուն։ Թագուհուն կհուղարկավորեն Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Արարողությունը նախատեսվում է սկսել տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Եղիսաբեթ II-ը մահացել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, շոտլանդական Բալմորալ ամրոցում։ Կիրակի օրը կաղնու դագաղը, որը ծածկված կլինի Շոտլանդիայի թագավորական դրոշով և ծաղկեպսակով, կհասցվի Էդինբուրգ՝ Հոլիրուդ պալատ, որտեղ այն կմնա մինչև սեպտեմբերի 12-ը: Ավելի ուշ նրա դիակով դագաղը կտեղափոխվի Լոնդոն։ ![]() Եղիսաբեթ II-ը կառավարել է Մեծ Բրիտանիան 70 տարի։ ![]() ![]() |