ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եթե ուզում ես հիասթափվել քո տեսակից, բավական է միացնել հեռուստացույցը». Կարին Տոնոյան
14:18, 11.09.2022 | mamul.am
23135 | 1

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Եթե ուզում ես հիասթափվել քո տեսակից, բավական է միացնել հեռուստացույցն ու դիտել մունաթ ու հայհոյախոս սերիալները, դիտել բազմատեսակ փառատոնների բացմանը ելույթ ունեցող պաշտոնյաների տձև կերպարները, անհոդաբաշխ խոսքը, պաշտոնյային անհամապատասխան հագուկապը, անկիրթ պահվածքը, լոթի, անվստահ քայլվածքն ու...... հասկանալ, որ սա էլ է նպատակային, դրսում և ներսում որպես առաջին դեմքեր ներկայացնել փնթի, տգիտությունից միայն կմկմացող, դիմային կամ մարմնային խեղումներով անձանց, և հոմոզել բոլորին, որ սա է հայ ազգը..... առաջին հայացքից միայն խղճահարության արժանի, ապա միայն արհամարհանքի......
Սա նպատակային է, հատուկ հոգեբանական զենք, ինքնահարգանքի նվազեցման, ազգային թերարժեքության բարդույթով բոլորին ներարկելու զենք, որի վնասները անդառնալի են լինելու......
Ելքը մեկն է, հարկավոր է ստեղծել մեգանախագծեր, որոնցով կընդգծվի իրական հայի կերպարը՝ հայկազուն հայի կերպարը, որոնցում կփայլատակի հայի ինտելեկտը, կընդգծվի հայի քաղաքակրթական առաքելությունը, համամարդկային արժեքներ ստեղծողի՝ արարչական առաքելության կարևորությունը......
Սա ամենակարևորն է...... մենք պետք է սիրենք մեզ, հավատանք մեր տեսակի ուժին ու կարողությանը և.... հաղթանակը չի ուշանա:
Նրանք այսպես մեր ապագա հաղթանակի դեմ են պայքարում»:

Աղբյուրը` Կարին Տոնոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր