«Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները». Արման Թաթոյան
19:12, 13.09.2022 | mamul.am
8282 |
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ: Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ): Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով: Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»: |
Ադրբեջանական պատերազմական հանցանքները. Սոթք