Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սերբիայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով: Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաև 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում: |