ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պատերազմը՝ երեխաների աչքերով». Վրույր Թադևոսյան
17:24, 19.09.2022 | mamul.am
4161 | 0

Լրագրող Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Պատերազմը՝ երեխաների աչքերով... Գրիգորին ապրում է Արցախի սահմանամերձ Կարմիր Շուկա գյուղում։ Նա արդեն հասցրել է տեսնել 2 պատերազմ... Լսեք նրան։ Այս երեխաների պատմությունները կռվի, ապրելու և հաղթանակների մասին ձեզ կստիպեն արտասվել, ծիծաղել և ցնցվել՝ տեսնելով անիրական թվացող ճակատագրեր մեր կողքին...

Արցախի սահմանամերձ շրջանների երեխաներն ստիպված էին տեսնել պատերազմ, կռիվ ու կորուստ՝ ծնված օրվանից... Վերջապես ժամանակն է ձեզ ներկայացնել իմ հեղինակային վավերագրական ֆիլմը՝ The Tales of The Blue Sky, որը ձեզ կտանի սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների աշխարհ։ Իսկ այնտեղ խորը վերքեր կան...

Ես իմ ճանապարհն եմ անցել պատերազմի ու քաոսի միջով, և երբ սկսվեց Արցախի 44-օրյա պատերազմը, սարսափելի իրականության հետ առերեսվեցի. մի ամբողջ նոր սերունդ, որ դեռ կյանք չի տեսել, 30 տարի անց աչքերը բացելուն պես ապրելու է այն նույն մղձավանջը, ինչ ես, մենք... Այդ ժամանակ էր, երբ որոշեցի ինձ համար առաքելություն դարձնել սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին օգնելը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր