ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
13:12, 21.09.2022 | mamul.am
3875 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՊԿ «Թելեգրամ»-ի ալիքը, Ստանիսլավ Զասի պատվիրակությանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր