ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+27 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Անգամ Սովետը թողեց Զանգեզուրը հայերին, քանի որ հասկանում էր՝ ինչը ինչից հետո ա». Կիվիրյան
20:24, 22.09.2022 | mamul.am
3774 | 3

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Սրանից շատ տարիներ առաջ ԱՄՆ-ն առաջարկել էր Գոբլի ծրագիրը, ընդ որում, երկու տարբերակ՝ Քի Վեսթի, Արցախի հարցի կարգավորման փաթեթում նախատեսված էր Մեղրիով անցնող, այսպես կոչված, «սուվերեն ճանապարհ», որը փաստացի ոչ այլ ինչ էր, եթե ոչ միջանցք, ու այդ պարագայում այս ազգի մեջ ինչքան օտարի եթիմ ու մտավոր հորթ կա, ոռնում են, թե բա Արևմուտքին պետք չի այդ միջանցքը, որ իբր իրենք են խափանում դա։ Անգամ թողնենք մի կողմ, որ երկու հարյուր տարի առաջ Ռուսաստանը հենց ստեղծել ա այս հայկական պրոյեկտը, ու ներկայիս Հայաստանը ու Արցախը բերել ու հայեր լցրել, վերականգնելով այս տարածքներում հայության բնակչության թիվը, որպեսի կառուցի այսպես կոչված պատը, խրի հայկական սեպը ու դրանով կտրի այդ երկու աշխարհները իրարից։ Հայկական պրոյեկտի հիմնական նպատակներից մեկը դա էր։ Ու անգամ Սովետը, թողեց Զանգեզուրը հայերին, քանի որ հասկանում էր ինչը ինչից հետո ա, մենակ տխմարը չի գիտակցի, ու եթե Մոսկվային դա պետք չլիներ, Նժդեհի մեկնելուց հետո իրենք կարող էին դա հանգիստ տալ Բաքվին։ Իրոք որ, պատմություն ու տրամաբանություն չունենալն ա, որ ազգերը կորցնում են և իրենց և պարզունակ կողմնորոշվելու ունակությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր