ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
«Ուշքի գալու ժամանակը բաց թողեցինք». Գայանե Աբրահամյան
12:48, 23.09.2022 | mamul.am
3542 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, անհայտ կորածներ, մարդիկ խելագարի նման դեռ իրենց երեխաների ու հարազատների մասին լուրի են սպասում` հիվանդանոցից Կարմիր Խաչ, Կարմիր Խաչից` ՊՆ ու զորամաս վազելով։ Շատերը դեռ ուշքի չեն գալիս սարսափելի խոշտանգումների տեսարաններից, մինչդեռ զուգահեռ իրականությունում նախընտրական քարոզարշավ է, ուրախ նկարներ ու սին խոստումների անտանելի շքերթ։
Էս օրերին ես հասկանում Կունդերայի` Կեցության ԱՆՏԱՆԵԼԻ թեթևությունը արտահայտության ողջ խորությունը։
Ուշքի գալու ժամանակը բաց թողեցինք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր