Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Արցախի հյուսիսային առաջնագծի մոտից թշնամին հանել է իր ծանր զինտեխնիկան և տեղափոխել այլ վայր։ Հատկապես Մատաղիսում քիչ խոշոր սպառազինություն ունի թշնամին։ Սա խոսում է երկու իրողության մասին․ 1․ Ադրբեջանը չունի մեծաքանակ զինտեխնիկա, ինչի պատճառով ստիպված է պարբերաբար տեղափոխել դրանք և վերաբաշխում անել՝ ըստ անհրաժեշտության։ 2․ Ադրբեջանը պատրաստվում է այդ ծանր զինտեխնիկան կիրառել այլ վայրում։ Կարևոր է, որ հայկական հետախուզական ծառայությունները ճշտեն, թե դրանք որտեղ են տեղակայվել և ինչ վերախմբավորումներ է արել թշնամին»։ |