ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+4 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+10 °C
«Փաշինյանը կամուրջներն այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ». Թևան Պողոսյան
22:18, 23.09.2022 | mamul.am
3419 | 3

«Փաշինյանը կամուրջները այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ»,- աԱս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Փաշինյանը բաց է թողել ազգին համախմբելու պահը, ինքնակամ պետք է հեռանա, իսկ մենք հիմա, ինչպես երբևէ, ազգային միասնականության անհրաժեշտություն ունենք։ Դա է մեր հաղթելու և հաջողության հասնելու միակ ճանապարհը»,- համոզմունք է հայտնել նա։

«Փաշինյանը ՄԱԿ-ում չասեց, թե ինչ է անելու Հայաստանը, չասեց, որ Հայաստանը պատրաստվում է վերականգնվել, ոտքի կանգնել և ազատագրել իր տարածքները, դա ավելի շուտ ելույթ էր եթեների մասին, իսկ ի՞նչ է նշանակում «եթե քարտեզը տան»։

Բանախոսը նաև նկատեց․ ««Ինչ կա՝ տանք պրծնենքի» մոտեցումը չաշխատեց, խաղաղություն չի լինելու, քանի որ Ալիևը չի ցանկանում, որ այստեղ հայեր ապրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Փաշինյանը կամուրջներն այրել է, հնարավոր չէ համագործակցել նրա հետ». Թևան Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր