ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+12 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Եթե Թուրքիայում ռազմական հեղաշրջումները լրիվ հնարավոր են, ապա Չինաստանի նման երկրում՝ գրեթե անհնար»․ քաղաքագետ
21:48, 24.09.2022 | mamul.am
2793 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղղակի զարմանալ կարելի է մեր որոշ հարթուղեղների վրա, ովքեր առանց ճանաչելու երկիրը, երկրի մշակույթը, հատկապես` քաղաքական մշակույթը, ինչ լսեն, անկախ նրանից, թե որտեղից կլսեն, միանգամից կսկսեն տարածել` առաջինը լինելու մոլուցքով։
Չինաստանի ներքաղաքական կյանքի մասին կեղծ լուրեր տարածողները հստակ շահեր և նպատակներ ունեն, իսկ այդ տարածման գործիք հանդիսացող մեր հայրենակիցները լավ կլինի մի քանի գիրք կարդան չինական արդի քաղաքական մշակույթի մասին, որպեսզի չդառնան օտարերկրյա ագիտպրոպի գործիք։
Եթե Թուրքիայում ռազմական հեղաշրջումները լրիվ հնարավոր են` անգամ այսօրվա Թուրքիայում, ապա Չինաստանի նման երկրում գրեթե հնարավոր չէ, քանի որ չինական հասարակությունը հիմնականում կառավարման հարցերում պահպանողական է և իր առաջնորդներին ենթարկվող/վստահող, մյուս կողմից բացակայում են այլ հարակից օժանդակող հանգամանքները։
Արտասահմանյան միջամտությամբ առավել հնարավոր է, քան ինքնաբուխ, բայց այս դեպքում էլ շատ չնչին հավանականություն կա։
Այնպես որ ճիշտ կլինի հեռու մնալ օտարերկրյա ագիտացիոն հոսանքների ծուղակն ընկնելուց»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր