ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Հայաստանի ԿԳԲ-ն Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների». Արթուր Խաչատրյան
10:36, 25.09.2022 | mamul.am
4396 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Քրդական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ԿԳԲ-ն (ուրիշ անվանում դժվարանում եմ տալ) Թուրքիային է հանձնել երկու քուրդ հեղափոխականների, ովքեր զինյալ պայքար են մղում Թուրքիայի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Այն Թուրքիայի, որը հայերի դեմ ցեղասպանություն է գործել, 1993 թվականից արևմուտքից շրջափակել է Հայաստանը, միջազգային ատյաններում միշտ հակահայ քաղաականություն է իրականացրել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին տրամադրել է բայրաքթարներ, զինվորական կոնսուլտանտներ, վարձկաններ, հետախուզական տվյալներ և որի գլխ․ շտաբը փաստացի ղեկավարել է Հայաստանի դեմ պատերազմը։ Իսկ այսօր Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն այդ նույն թշնամի Թուրքիային են հանձնում քուրդ մարտիկներին։ Շատ բան չեմ կարող հրապարակային ասել, բայց 30 տարիների ընթացքում Թուրքերը բազմաթիվ անգամներ են պահանջել իրենց հանձնել ինչ ինչ պատճառներով Հայաստանում հայտնված քուրդ մարտիկներին ու միշտ մերժում են ստացել։ Այսօր, հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել։
1999-ին, հույն-թուրքական մերձեցման ժամանակ հույները թուրքերին հանձնեցին Օջալանին։ Հետո հասկացան, թե ինչ սխալ են գործել, թուրքերին ինչպես են իրենց խաբել։ Թավշյա իշխանությունները ոչ իրենց, ոչ ուրիշների սխալներից են ինչ որ բան սովորում։
Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր