ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +1 °C Վաղը`+2 °C
«Բոլոր հիմքերն ունեմ անհանգստանալու, որ Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել». ամերիկացի փորձագետ
10:48, 26.09.2022 | mamul.am
5097 | 1

Ռուսաստանը ծրագրում է բռնակցել իր կողմից օկուպացված շրջանները Ուկրաինայի հարավում և արևելքում։ Դրա համար այնտեղ անցկացվում են ոչ լեգիտիմ հանրաքվեներ, որոնց արդյունքում Կրեմլը, հավանաբար, կհայտարարի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։ Այդ կապակցությամբ Պուտինը հայտարարում է, որ պատրաստ է բոլոր միջոցներով պաշտպանել երկրի «տարածքային ամբողջականությունը», գրում է BBC-ն:
ԱՄՆ Քարնեգի հիմնադրամի միջուկային էներգետիկայի փորձագետ Ջեյմս Էքթոնը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է հետևյալը. «Ես բոլոր հիմքերն ունեմ անհանգստանալու, որ նման հանգամանքներում Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել՝ բոլորին վախեցնելու և իր ուզածին հասնելու համար: Բայց մենք դեռ չենք հասել այդ կետին»:

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով միջուկային զենքի մասին՝ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության «տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները»։

ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել էր «աղետալի հետևանքների մասին». «Եթե ՌԴ-ն Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենք օգտագործի, դա կունենա իր հետևանքները»,- նշել էր Բայդենը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր