ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+5 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+9 °C
«ՏԻՄ ընտրությունները միշտ եղել են պահի իշխանության ազդեցության տիրույթում». Լուսինե Հարոյան
17:48, 26.09.2022 | mamul.am
1240 | 1

Զինծառայողի ծնող Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովուրդ, բոցեր արեցինք, հերիք է, փակենք ՏԻՄ ընտրությունների թեման:
Եկեք հասկանանք մի պարզ բան. գյուղերում ու մարզերում ընտրում են մարդկանց, ոչ թե կուսակցություններին՝ ընտրում են ազգուտակը, հարևանները, ծանոթները, խնամիները, որ իրենց կարծիքով իրենց համար լավ լինի:
ՔՊ-ն էլ ներգրավվում է նրանց, ովքեր կարող են ձայն հավաքել, ընդհանուր տխուր պատկերին գումարվում են պետությունից փող ստացողները, նպաստառուները, աղքատությունը, ստամոքսապաշտությունը, տգիտությունը, և ստանում ենք այս գերտխուր պատկերը:
Իմիջիայլոց, համայնքների խոշորացումն էլ զուտ այդ նպատակն ունի՝ լիովին վերահսկել ընտրությունները և տանել իրենց ուզած հունով:
Ինձ համար շատ ավելի եղկելի են քպ-ի ցուցակով առաջադրվողները, քան դրանց ընտրողները՝ էդ ցուցակով առաջադրվողները բոլոր ժամանակների ծախու, լպրծուն սրիկաներն են, վաղը, եթե իշխանության եկավ հհկ-ն, իրենք նույն պաթոսով հհկ-ից են առաջադրվելու:
ՏԻՄ ընտրությունները միշտ եղել են պահի իշխանության ազդեցության տիրույթում ու լինելու են:
Մտածենք մեր պայքարի մասին, կոնկրետ քայլերի, ինչը կարող ենք անել հիմա:
ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 23:00-ԻՆ ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՄԵԶ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր