ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Պատմության ուսուցիչներին հրահանգված է՝ 90-ականների գոյամարտին չանդրադառնալ». ահազանգ
18:18, 26.09.2022 | mamul.am
8226 | 3

«Թասիբով» դաշինքի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն
Քիչ առաջ ահազանգ եմ ստացել Շիրակի մարզի մի խումբ մանկավարժներից, Շիրակի մարզպետի կողմից հրահանգ է իջեցվել՝ բոլոր դպրոցներում մանխոր անցկացնել, խստագույնս հետևել.
● մանկավարժները, ոչ մի դեպքում չանդրադառնան վերջին ռազմական գործողությունների զոհերին, նրանց մասին ինֆորմացիա տարածելուն,
●չխոսել հայ֊թուրքական հարաբերություններից, կամ արտահայտվել միայն դրական,
● պատմության ուսուցիչներին հրահանգված է հպանցիկ անցնել Հայոց պատմության նորագույն շրջանը, իսկ 90֊ականների գոյամարտին և հաջորդող տարիներին ընդհանրապես չանդրադառնալ
Ուստի սիրելի ուսուցիչներ, Ձեր պարտականությունն է հայեցի դաստիարակել մատաղ սերնդին, Ձեր աշակերտները պարտավոր են իմանալ այն ամենը ինչը կօգնի դրսևորվել իրական հայ...
Առաջարկում եմ չենթարկվել ներկա անհայրենիք ու ստոր պաշտոնյաների հրահանգներին, չդառնալ ուրացման և դավաճանության գործիք:
Միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ կանգնած եմ յուրաքանչյուրիդ կողքին, և թույլ չեմ տալու, որպեսզի որևէ մեկը Ձեզ հալածի, Ձեր հայ լինելու համար..
Իսկ բոլոր նրանք, ովքեր կգնան ուրացման ճանապարհով, շատ կարճ ժամանակում անձնական պատասխանատվության կենթարկվեն:
ՁԵՐ իրական կոչումն է ՀԱՅ մնալն ու ՀԱՅ դաստիարակելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր