ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Ես թևաթափ չեմ եղել այդ հանդիպումից»․ Լևոն-Տեր Պետրոսյան
22:42, 26.09.2022 | mamul.am
3624 | 0

«Մենք լուսավոր կետեր շատ քիչ ունենք այսօրվա կյանքում։ Ես համարում եմ, որ սա ամենալուսավոր կետերից մեկն էր, եթե, իհարկե, այս գործընթացը հասնի այն խնդիրների լուծմանը, որ ես ակնկալում եմ դեռ»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Էջմիածնում ՀՀ երեք նախագահների հանդիպմանը, ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը՝ հավելելով․ «Ես թևաթափ չեմ եղել այս հանդիպումից, բացարձակապես։ Իսկ եթե ուզում եք իմանալ իմ տեսակետը կամ մոտեցումը՝ որն էր կազմակերպելու այս հանդիպումը, կարող եմ ընթերցել իմ կողմից կազմված հայտարարության տեքստը, որ չհրապարակվեց, քանի որ մյուսները դեմ էին»։

Հարցին ինչո՞ւ չհրապարկվեց և ո՞վ էր դեմ այդ հայտարարությանը, առաջին նախագահը չցանկացավ ասել, թե ով է դեմ եղել իր ներկայացրած հայտարարությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր