ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին»». Վարդան Ոսկանյան
00:30, 27.09.2022 | mamul.am
5519 | 1

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Զարմանալի է, չէ՞։ Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին», առ այն որ թեկուզ և ստորագրված թուղթը փաստացիորեն ոչինչ է, եթե չկա ուժերի հավասարակշռություն։
Հայաստանյան ճշմարիտ խոսույթը ոչ թե պետք է վերաբերի իբր ստորագրել-չստորագրելու ամբողջովին կեղծ «երկվությանը», այլ միտված լինի Հայաստանի ուժերի վերականգնմանը, քանի որ առանց դրա ոչ մի թուղթ էլ չի օգնելու սանձել բռնազավթչին։
Ամենավերջին վկան՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որն արդեն բազմիցս ոտնակոխ է արվել Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր