ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 1-ին Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: «Մենք սերտորեն աշխատում ենք Ֆրանսիայի հետ՝ գլոբալ հարցերի ամբողջ շրջանակի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի։ Բայդենը Մակրոնին համարում է մոտ գործընկեր և նրա հետ կքննարկի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ռուսական ագրեսիան»,- նշել է խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Քոնգրեսը նախնական համաձայնության է եկել՝ ևս 12 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային: