ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Ունենք 8 տասնյակ գերիներ, որոնք պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»․ Սիրանուշ Սահակյան
16:25, 27.09.2022 | mamul.am
1885 | 0

«Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 գերիներ, որոնք, ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց սրանով հանդերձ կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում»,- «Պատերազմի երկրորդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ չի արվել և ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը, կազմում էր 33, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր»,- նշել է նա:

«Ունենք 8 տասնյակ գերիներ, որոնք պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»․ Սիրանուշ Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր