ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
ԱԱԾ շենքի մոտ սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել են Գայանե Պապոյանի վրա
19:54, 27.09.2022 | mamul.am
10089 | 0

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. «Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ:
Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։
Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։
Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց:
Հ.Գ. օրը ցերեկով... ԱԱԾ շենքի մոտ...
Հ. Գ. Ինձ ոչինչ չի պատահել»։

Աղբյուրը` Գայանե Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր