ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ-ականների հետ ավարտվեց
22:30, 28.09.2022 | mamul.am
7287 | 0

Այսօր ժամը 18:00-ից Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում հանդիպում է անցկացրել իր կուսակցության անդամների հետ։ Մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և գործադիր իշխանության անդամները։ Հանդիպման օրակարգում են եղել ներքաղաքական և աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, ինչպես նաև Փաշինյանի այցերն ու հանդիպումները Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում։

Հանդիպումից հետո ՔՊ-ականները հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ աշխատանքային փակ քննարկումները իրենք չեն կարող բարձրաձայնել:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՔՊ-ականների հետ ավարտվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր