ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+12 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Ժամանակավրեպ եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումը. մեր սահմանը մեր բանակն է պաշտպանում». Ա. Քոչարյան
16:42, 29.09.2022 | mamul.am
3191 | 1

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան, ասել է․ «Ես էլ կուզեի, որպեսզի ինքը իրականացներ ՀԱՊԿ-ի հետ կապված այն առաջադրանքը, որը ենթադրվում էր, մենք ակնկալում էինք ՀԱՊԿ-ի ավելի գործուն ներգրավվածություն սահմանային խաղաղությունն իրականություն դարձնելու համար»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին լուրերին Քոչարյանը արձագանքեց․ «Ժամանակավրեպ եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քննարկումը․ մեր սահմանը մեր բանակն է պաշտպանում։ Եթե մենք կռվում ենք, նշանակում է՝ մենք չենք համակերպվել մեր պարտության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ժամանակավրեպ եմ համարում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումը. մեր սահմանը մեր բանակն է պաշտպանում». Ա. Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր