ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Իշխանությունները գերիների վերադարձի վրա են դիվիդենտներ, ձայներ հավաքել». Մամիջանյան
18:06, 29.09.2022 | mamul.am
1969 | 0

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է գործող իշխանությունների վարած քաղաքականությանը․ «Նրանք գերիների վերդարձի վրա են քաղաքական դիվիդենտներ, ձայներ հավաքել, որովհետև օրինակ՝ Փաշինյանից ականապատ տարածքների քարտեզները ադրբեջանական կողմը պահանջում էր նոյեմբերի 9-ից սկսած, բայց ինքը դրանք տվեց 2021 թվականի արտահերթ ընտրություններից երկու շաբաթ առաջ»։

Պատգամավորը նաև խոսել է իրենց խմբակցության պատգամավորների՝ ԱԺ նիստերին չմասնակցելու մասին, թե ինչի՞ն են իրենց մանդատները և ստացած աշխատավարձերը ծառայեցնում․ «Խորհրդարանային գործունեությունը դահլիճում ֆիզիկապես գտնվելը չի, պատգամավոր լինելը դա նշանակում է խորհրդարանական դիվանագիտություն, քաղաքացիների հետ աշխատանք, այլ վերահսկողական լծակների միջոցով աշխատանք և այլն։ Մեր խմբակցության խորհրդարանական աշխատանքը որևէ րոպե չի դադարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Իշխանությունները գերիների վերադարձի վրա են դիվիդենտներ, ձայներ հավաքել». Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր