ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+10 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+9 °C
Ի՞նչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերի ճակատագիրը. «Ժողովուրդ»
08:54, 30.09.2022 | mamul.am
6400 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը:

Այդ մասին, հիշեցնենք, դեռևս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյո՞ք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, և եթե այո, ապա որտե՞ղ են այժմ նրանք պահվում:

Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երևույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինն ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները:

Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետևանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, և այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր