ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Քալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը
13:00, 01.10.2022 | mamul.am
2261 | 0

Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Քալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից:

«Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,- ասել է Նազարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր